Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-01-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 88. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 88. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը

1. Հայցադիմումին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են`

1) սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը.

2) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:

2. Եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:

3. Պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան պայմանագրի նախագիծը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։