Գլուխ 36 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 232. Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը
Հոդված 232. Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը
1. Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
2. Վճռաբեկ դատարանը հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի և տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական և վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոքները քննում և որոշումը կայացնում է բողոքն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:
(232-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)