Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.10. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ժամկետը
Հոդված 204.10 . Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ժամկետը
1. Նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
2. Նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
(204.10 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)