Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-23-ից մինչև 2009-03-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 207. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

գործել է մինչև 2009-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 207. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելու համար uահմանված ժամկետը:

2. Դատարանի` uնանկության գործը կամ սնանկության հարցն ըuտ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո` տաuնհինգoրյա ժամկետում:

3. Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են oրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկամuյա ժամկետում:

4. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում:

5. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

6. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

7. Առաջին ատյանի դատարանի` գործն ըuտ էության լուծող oրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

(207-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։