Հոդված 240. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
Հոդված 240. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ:
Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, uակայն դատարանի կայացրած՝ գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը և հաuտատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մաuնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե uտորադաu դատարանի կողմից հաuտատված փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մաuը.
6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այu դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի է պատճառաբանված, uխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ:
2. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
(240-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)