Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.15. Բողոքի և կից փաստաթղթերի (ապացույցների) պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը
Հոդված 204.15 . Բողոքի և կից փաստաթղթերի (ապացույցների) պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը
1. Դատարանը նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու պահից հինգ օրվա ընթացքում բողոքը և կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) պատշաճ ձևով ուղարկում է գործին մասնակցող անձանց:
2. Այն դեպքում, երբ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը (ապացույցները), դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:
(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)
(204.15 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)