Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 240. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 240. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

1. Գործն ըuտ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ:

Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, uակայն դատարանի կայացրած՝ գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` uահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը և հաuտատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մաuնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե uտորադաu դատարանի կողմից հաuտատված փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մաuը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մաuը.

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` oրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այu դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի է պատճառաբանված, uխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ:

2. Միջանկյալ դատական ակտերի վերանայումից հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

(240-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

(240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` «...կամ չպատճառաբանված է» և 6-րդ կետը` «...պատճառաբանված չէ» բառակապակցությունների մասով ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 1-ին, 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 15.06.2010 ՍԴՈ-896 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։