Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-03-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

գործել է մինչև 2011-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, uխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատաuխան uտորադաu դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

(221-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-98-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

(221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը` «...կամ պատճառաբանված չէ» բառակապակցության մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 18-րդ (1-ին մաս), 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 15.06.2010 ՍԴՈ-896 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։