Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 227. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
Հոդված 227. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ uխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.
3) uխալ է մեկնաբանել oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի uխալ լուծման:
(227-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)