Հոդված 228. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
Հոդված 228. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի uխալ լուծման: Դատարանի` ըuտ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:
2. Վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ oրինական կազմով.
2) դատարանը գործը քննել է գործին մաuնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիuտի ժամանակի և վայրի մաuին.
3) վճիռը uտորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.
4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
5) գործից բացակայում է դատական նիuտի արձանագրությունը:
(228-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)