Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`
1) վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231 հոդվածի և 234 հոդվածի 1-ին կետի պահանջներին, կամ
2) բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել, կամ
3) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ
4) վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն)
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:
3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն)
(233-րդ հոդվածը խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-233-Ն)