Գլուխ 18 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 112. Դատական նիստը
Հոդված 112. Դատական նիստը
1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով` դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ), որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:
2. Դատարանի որոշմամբ դատական նիստը կարող է անցկացվել արտագնա` դատական նիստերի դահլիճից դուրս, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
(112-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-77-Ն)