Գլուխ 18 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 120. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին նրանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը
Հոդված 120. Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին նրանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը
Նախագահողը գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները և անցնում է գործն ըստ էության քննելուն:
Նախագահողը պարզում է, արդյոք, հայցվորը պնդում է իր պահանջները, պատասխանողն, արդյոք, ընդունում է հայցվորի պահանջները, և կողմերը չեն ցանկանում, արդյոք, կնքել հաշտության համաձայնություն: Նախագահողը պարզում է նաև, թե արդյոք կողմերը չեն ցանկանում իրենց վեճը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով հաշտարարության էությունը:
(120-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)