Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-02-29-ից մինչև 2008-05-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204.10. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ժամկետը

գործել է մինչև 2008-05-24Բացել ARLIS-ում

Հոդված 204.10 . Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ժամկետը

1. Նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

2. Նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

(204.10 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։