Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում: Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի, ինչպես նաև միջանկյալ ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում:
(229-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)