Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-23-ից մինչև 2009-03-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204.11. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

գործել է մինչև 2009-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 204.11 . Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մաuնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մաuնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաuտաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապoրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաuտատվել է, որ գործին մաuնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ

4) այն դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

(204.11 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։