Հոդված 204.13. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը
Հոդված 204.13 . Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը
1. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:
2. Դատավորը պարտավոր է հարուցել նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ, եթե բողոքը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին:
3. Դատավորը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, բողոքը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:
4. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:
5. Դատավորը նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու պահից հնգօրյա ժամկետում այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:
6. Դատարանը պարտավոր է բողոքը քննել ողջամիտ ժամկետում:
(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)
(204.13 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)