Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.16. Բողոքի պատասխանը
Հոդված 204.16 . Բողոքի պատասխանը
1. Գործին մասնակցող անձինք բողոքն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, դատարան են ներկայացնում բողոքի վերաբերյալ պատասխանը:
2. Պատասխանում նշվում են`
1) դատարանի անվանումը.
2) պատասխան ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը) և դատավարական կարգավիճակը.
3) բողոքի վերաբերյալ առարկությունները և դրանց հիմնավորումները.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը:
Պատասխանում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները:
3. Պատասխանն ստորագրում է այն ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու` նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:
(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)
(204.16 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)