Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.9. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը
Հոդված 204.9 . Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը
1. Նոր երևան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:
2. Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
(204.9 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-233-Ն)