Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204.20. Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 204.20 . Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը

1. Նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման համար հիմք են`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման հանգամանքը:

2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

(204.20 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։