«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2002 թվականի N 338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունները և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության: 2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: (2-րդ կետը փոփ. 11.11.10 N 1452-Ն, 28.12.17 N 1703-Ն) 3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գործունեության առարկան և նպատակներն են` ա) մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, լրացուցիչ, բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա) և հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը. բ) պետական կառավարման ոլորտում գիտական հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացումը. գ) պետական կառավարման ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը. դ) պետական կառավարման ոլորտի` տեղեկատվավերլուծական նյութերով ապահովումը: (3-րդ կետը լրաց. 10.04.03 N 370-Ա) 4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իրականացնել վճարովի ուսումնական, գիտահետազոտական, փորձագիտական, խորհրդատվական, հրատարակչական աշխատանքներ, ինչպես նաև իրացնել տպագիր նյութեր: 5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ, 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը: 6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը: 7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան որոշումների նախագծեր: 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. ապրիլի 8
Երևան