Հոդված 11
Հոդված 11
Կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի իրականացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների անցկացումը` ներառյալ համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստումն ու ընդունումը:
Կողմերը 4-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ նշված ազգային տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, սույն Համաձայնագրին համապատասխան, համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման վերաբերյալ պահանջները պետք է սահմանեն ոչ ուշ, քան 2015 թ. համար հաշվետվությունից:
Կողմերը կարող են հետաձգել սույն հոդվածում նշված պարտավորության կատարումն ազգային այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք համախմբված ֆինանսական հաշվետվություններ են կազմում ՖՀՄՍ-ներից տարբերվող՝ այլ միջազգայնորեն ճանաչված կանոններով, բայց ոչ ավելի, քան մինչև 2020 թվականը: