Հոդված 20
Հոդված 20
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելով:
Այդ Կողմի համար Համաձայնագրի գործողությունը դադարում է համապատասխան ծանուցումն ավանդապահի ստանալուց վեց ամիս հետո:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2013 թվականի նոյեմբերի 20-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Բելառուսի Հանրապետության հայտարարությունը
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվության մասին համաձայնագրի վերաբերյալ՝ ընդունված Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում
20 նոյեմբերի 2013 թվական ք. Սանկտ-Պետերբուրգ
«Հաշվի առնելով Բելառուսի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունները՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի երկրորդ մասը Բելառուսի Հանրապետության ազգային տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում է 2016 թվականի հաշվետվությունից սկսած»:
Բելառուսի Հանրապետության
Վարչապետ Մ.Վ.Մյասնիկովիչ
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. դեկտեմբերի 2-ին