Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերը տեղեկատվական փոխգործակցությունը կազմակերպում են հետևյալ ուղղություններով.
տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տրանսպորտային միջոցների գործունեության նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքների իրականացման որոշում,
տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տրանսպորտային միջոցների խոցելիության գնահատում,
տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և տրանսպորտային միջոցների դասակարգում,
տրանսպորտային անվտանգության ապահովման պահանջների մշակում և իրականացում,
տրանսպորտային անվտանգության ապահովման միջոցառումների ծրագրում և իրականացում,
տրանսպորտային անվտանգության ապահովման հարցերով զբաղվող ուժերի ուսուցում և ատեստավորում,
տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական վերահսկողության (հսկողության) իրականացում,
տրանսպորտային անվտանգության տեղեկատվական, նյութական-տեխնիկական և գիտատեխնիկական ապահովում,
միջազգային կազմակերպությունների գործունեության մեջ՝ սույն Համաձայնագրի մասնակից-պետությունների մասնակցության շրջանակներում, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները և տրանսպորտային միջոցները անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու հարցերով համաձայնեցված դիրքորոշման ձևավորում: