Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի առարկա է Կողմերի տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման ընդհանուր սկզբունքների սահմանումը՝ հետևյալ նպատակներով.
տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կարգավորումների մշակման համար մոտեցումների ներդաշնակեցման,
սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով միջազգային փոխադրումների իրականացման ժամանակ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում և տրանսպորտային միջոցների նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների կատարման և գործողությունների կատարման սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության ապահովման: