Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Կողմերը կազմակերպում են տեղեկատվական փոխգործակցություն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների և (կամ) դեպի պետություններ, պետություններից և (կամ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և այդպիսի գործողությունների իրականացման մասին անհապաղ տեղեկացնելու նպատակով:

2. Անհապաղ տեղեկացնելու միջոցառումներն իրականացնում է այն Կողմը, որի տրամադրության տակ գտնվում է տեղեկատվություն սույն հոդվածի առաջին մասում նշված տրանսպորտային միջոցների և (կամ) տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և(կամ) դրանց իրականացման մասին:

3. Տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և (կամ) տրանսպորտային միջոցների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և (կամ) գործողությունների իրականացման մասին տեղեկությունը ենթակա է փոխանցման մյուս Կողմին դրան տիրապետող Կողմի կողմից` ըստ Կողմերի իրավասու մարմինների համաձայնեցված կարգի, հետևյալի առկայության դեպքում.

սույն Համաձայնագրի այլ մասնակից պետության տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեությանը անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և գործողությունների իրականացման մասին տեղեկատվության,

տվյալ տեղեկատվությանը տիրապետող սույն Համաձայնագրի մասնակից պետության տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեությանը անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և գործողությունների իրականացման մասին տեղեկատվության, որն օգտագործվում է միջազգային փոխադրումների իրականացման համար այլ պետություններ, այլ պետություններից և (կամ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով,

տրանսպորտային միջոցի գործունեությանը անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և գործողության իրականացման մասին տեղեկություն, որն օգտագործվում է միջազգային փոխադրումների իրականացման համար այլ պետություններ, այլ պետություններից և (կամ) սույն Համաձայնագրի այլ մասնակից պետությունների տարածքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։