Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն Համաձայնագրով տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելու համար յուրաքանչյուր Կողմ սահմանում է լիազոր մարմին, որն իրավասու է.

Կողմերի լիազոր մարմիններին ուղարկել նորմատիվ իրավական ակտերի բովանդակության մասին տեղեկություն` սույն Համաձայնագրի մասնակից պետությունում ընդունված տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական կարգավորման նպատակով, այդ թվում՝ ժամանակին տեղեկացնելու այդ ոլորտում օրենսդրության փոփոխության մասին,

Կողմերի լիազոր մարմիններին ներկայացնելու պարզաբանումներ նորմատիվ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ` սույն Համաձայնագրի մասնակից պետությունում ընդունված տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական կարգավորման նպատակով,

ուսումնասիրելու Կողմերի լիազոր մարմինների առաջարկները տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման և նորմատիվ իրավական կարգավորման հարցերի վերաբերյալ,

Կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնելու տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների իրականացման սպառնալիքների և (կամ) գործողությունների իրականացման մասին՝ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն:

2. Կողմերը սահմանում են իրենց լիազոր մարմինների ցանկը և այդ մասին հայտնում ավանդապահին՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:

Լիազոր մարմինների ցանկի փոփոխման մասին յուրաքանչյուր Կողմ գրավոր տեղեկացնում է ավանդապահին նման որոշում ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Կողմերի իրավասու մարմինները հաստատում են ուղիղ կապեր, կազմակերպում են փոխգործակցություն և տեղեկության փոխանակում սույն Համաձայնագրի իրականացման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։