Հոդված 2
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից իրականացնելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի կողմից ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը:
Կատարված է քաղաք Մոսկվայում 2015 թվականի հունվարի 26-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն:
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, հանդիսանալով սույն Արձանագրության ավանդապահը, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների հարցերով նախարարության կողմից` Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարության կողմից`
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության
կողմից`