ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2017 թվականի N 777-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 341-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարանները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1929-Ա որոշման համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյաններին՝ 2012 թվականի փետրվարի 23-ին նրանց հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրով հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են՝ սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բազմաբնակարան շենքերի մեկսենյականոց 6 բնակարաններն անհատույց օգտագործման պայմանագրով շահառուներին հանձնելու և բնակարանների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) եռօրյա ժամկետում՝ սույն որոշման հավելվածում նշված բնակարանները հաշվառել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշվեկշռում.
2) մինչև 2018 թվականի մարտի 6-ը՝ սահմանված կարգով իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Հովսեփ և Ռեբեկա Հովսեփյանների հետ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին։
(3-րդ կետը փոփ., լրաց. 28.12.17 N 1695-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 777-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
NN
ը/կ Շենքի հասցեն Ամրացվող բնակարանի
համարը սենյակների
թիվը մակերեսը
(քառ. մ) սկզբնական
հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)
1. «Մուշ-2» թաղամաս, N 4/21 շենք N 2 1 սենյակ 38.92 2,996.84
2. «Մուշ-2» թաղամաս, N 4/27 շենք N 17 1 սենյակ 40.22 3,096.94
3. «Մուշ-2» թաղամաս, N 4/21 շենք N 16 1 սենյակ 41.19 3,171.63
4. «Մուշ-2» թաղամաս, N 4/34 շենք N 41 1 սենյակ 36.62 2,819.74
5. «Մուշ-2» թաղամաս, N 4/41 շենք N 11 1 սենյակ 37.82 2,912.14
6. «Մուշ-2» թաղամաս, N 4/20 շենք N 25 1 սենյակ 40.41 3,111.57
7. «Մուշ-2» թաղամաս, N 4/28 շենք N 44 1 սենյակ 40.54 3,121.58
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան