Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1724-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի 13-րդ փողոցի N 56 հասցեում գտնվող՝ 13 882 640 դրամ գնահատված արժեքով, 239.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.089 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և նվիրաբերել այնտեղ բնակվող Կարինե Գառնիկի Մաթևոսյանի ընտանիքին՝ համաձայն հավելվածի (4 անձ), (այսուհետ՝ նվիրառու)` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակելիի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ լուծել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը.

2) սույն որոշման 2-րդ կետի և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1724-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզԻ ՋրվեժԻ համայնքԻ 13-րդ փողոցԻ N 56 հասցեում գտնվող նվիրաբերվող լաբորատոր շենքի բնակիչների

NN

ը/կ Բնակիչների անունը, հայրանունը, ազգանունը Անձնագրային տվյալները Հատկացվող տարածքի

մակերեսը

(քառ. մետր) Հատկացվող հողատարածքի մակերեսը

(հա) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը Տարածքի

պատկանելությունը

1. Մաթևոսյան Կարինե Գառնիկի AN0489242, տրվ.` 29.05.2013 թ.,

019-ի կողմից 239.9 0.089 N 24112015-07-0021 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

2. Պետրոսյան Արմինե Արմենի AG0288885, տրվ.` 30.04.2004 թ.,

019-ի կողմից

3. Պետրոսյան Հասմիկ Արմենի AN0488602, տրվ.` 24.05.2013 թ.,

019-ի կողմից

4. Պետրոսյան Խաչատուր Արմենի AK0316714, տրվ.` 11.06.2009 թ.,

019-ի կողմից

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։