ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 600-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 283-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 283-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 1-ը» բառերով.
2) որոշման ցանկը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-19-րդ կետերով.
« 9. 8441 Ստվարաթղթի ձևակտրման մամլիչ հատ 1 Չինաստան 2032500
10. 8443 Ֆլեքսոգրաֆիկական տպագրության մեքենա SKIF հատ 2 Չինաստան 8000000
11. 8441 Ստվարաթուղթ կտրող, գծադրոշմող մեքենա BFY - 2500 հատ 1 Չինաստան 2250000
12. 8422 Փաթեթավորող, կապող սարքավորում հատ 2 Չինաստան 500000
13. 8441 Ստվարաթղթե արկղի պատրաստվածքներ ծալող-սոսնձող մեքենա SAG-M հատ 1 Չինաստան 2765000
14. 8516 Էլեկտրական ջերմային դիմադրություններ 2,5-7,5 կՎտ հզորությամբ հատ 84 Չինաստան 363000
15. 6804 Սրաքարեր կգ 0.3 Չինաստան 50000
16. 4010 Ռետինե շարժափոկեր կգ 0.2 Չինաստան 35000
17. 8208 Դանակներ՝ մեխանիկական սարքավորումների և մեքենաների կգ 78.5 Չինաստան 1087000
18. 8439 Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր հատ 2 Չինաստան 350000
19. 8439 Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր հատ 1 Չինաստան 1500000
»:
3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «102 500 000» թիվը փոխարինել «121 432 500» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 29
Երևան