ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 1729-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊԱԿ ՊԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1729-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 3919900000 Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ միակողմանի, ոչ գրասենյակային չտպագրված, գլանափաթեթավորված 20 սմ ավելի հաստությունը՝ 32 միկ-ից մինչև 50 միկրոն, լայնությունը՝ 1000 մմ-ից մինչև 1280 մմ, երկարությունը՝ 3500 մ-ից մինչև 6000 մ կգ 9000000 Չինաստան 598 000 000
2. 3919900000 Երկկողմանի ինքնակպչուն ժապավեն ակրիլային պոլիմեր, ոչ գրասենյակային հաստությունը՝ 40 միկ-ից մինչև 180 միկրոն, լայնությունը՝ 800 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 800 մ-ից մինչև 1500 մ կգ 36000 Չինաստան 24 000 000
3. 5906999000 Միակողմանի ինքնակպչուն տեքստիլ ժապավեն հաստությունը՝ 120 միկ-ից մինչև 200 միկրոն, լայնությունը՝ 1000 մմ-ից մինչև 1280 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 1500 մ կգ 12000 Չինաստան 26 500 000
4 7607209000 Ոչ պակաս, քան 0.021 մմ, սակայն ոչ ավելի, քան 0.2 մմ հաստությամբ (չհաշված հիմքը) ալյումինե փայլաթիթեղ, միակողմանի ինքնակպչուն, թղթյա հիմքով հաստությունը՝ 40 միկ-ից միչև 120 միկրոն, լայնությունը՝ 900 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 1500 մ կգ 18000 Չինաստան 26 500 000
5 4811419000 Թղթյա միակողմանի ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ շինարարական չտպագրված հաստությունը՝ 60 միկ-ից միչև 160 միկրոն, լայնությունը՝ 900 մմ-ից մինչև 1500 մմ, երկարությունը՝ 900 մ-ից մինչև 2200 մ կգ 265000 Չինաստան 325 000 000
Ընդամենը 1 000 000 000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան