ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 12 · ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 87. Դատավորի վարքագծի կանոնները
Հոդված 87. Դատավորի վարքագծի կանոնները
1. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար:
2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող բոլոր անձանց համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
3. Դատավորների ընդհանուր ժողովը սահմանում է սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների անհրաժեշտ մանրամասները:
(87-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-17-Ն)