Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-09-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 36. Վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2009-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 36. Վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

2. Վարչական դատարանի միջանկյալ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են դատավարական օրենսդրությամբ:

3. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:

(36-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն, լրաց. 05.02.09 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։