Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-06-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԳլուխ 19 · ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 173. Դատական դպրոցի գույքը և ֆինանսավորումը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 173. Դատական դպրոցի գույքը և ֆինանսավորումը

1. Դատական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով:

2. Հիմնադիրը Դատական դպրոցին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնում է գործունեության համար անհրաժեշտ գույք:

3. Դատական դպրոցը հիմնադրի կողմից իրեն ամրացրած գույքն իրավունք ունի պետության անունից հանձնելու վարձակալության` սույն օրենսգրքով և Դատական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում Դատական դպրոցի ստացած եկամուտները դպրոցի սեփականությունն են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։