Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 07.05.15 ՀՕ-45-Ն)Գլուխ 31.1 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 227.1. Հաշտարարը և հաշտարարությունը

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 227.1. Հաշտարարը և հաշտարարությունը

1. Հաշտարարն այն անձն է, որը որպես անկողմնակալ երրորդ անձ, հաշտարարության վերաբերյալ համաձայնության հիման վրա իրականացնում է հաշտարարություն` կողմերի միջև ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Հաշտարարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի իր գործունեությունը ծավալելու ինչպես մշտապես գործող հաշտարարական հաստատությունում, այնպես էլ դրանից դուրս:

2. Հաշտարարությունը կարող է իրականացվել ինչպես կոնկրետ վեճով (ad hoc/ ադ հոք), այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։