Հոդված 227.5. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը
Հոդված 227.5. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը
1. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունն իրավաբանական անձ է, որը մշտական հիմունքներով մատուցում է հաշտարարական ծառայություններ:
2. Հաշտարարական հաստատությունը պետք է ունենա հրապարակված հաշտարարության կանոններ և հաշտարարների վարքագծի կանոններ, որոնց տվյալ հաստատության բոլոր հաշտարարները պետք է հետևեն: Մշտապես գործող հաշտարարական հաստատության հրապարակած վարքագծի կանոնները պետք է համապատասխանեն սույն օրենսգրքով սահմանված սկզբունքներին և հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոններին:
3. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը պետք է հրապարակի հաստատության ցանկում ընդգրկված հաշտարարների կենսագրությունը և մասնագիտացումը:
4. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը գրանցվում է արտոնագրված հաշտարարների ռեեստրում: