Հոդված 88. Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը
Հոդված 88. Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը
1. Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:
2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:
3. Դատավորի գրավոր հարցման հիման վրա Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պարզաբանում է տալիս դատավորի վարքագծի կանոնի կիրառության վերաբերյալ:
(88-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-17-Ն)