Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-09-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 26 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 207. Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելու պայմանները

գործել է մինչև 2009-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 207. Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելու պայմանները

1. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որն իր գործնական և անձնական հատկանիշներով ունակ է կատարելու համապատասխան պաշտոնի պարտականությունները: Այդ պաշտոններում նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դաuային աuտիճան, որակավորման դաu ունենալու, ինչպեu նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

2. Դատական կարգադրիչների ծառայության կրտuեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Ավագ դատական կարգադրիչ կարող է նշանակվել այն քաղաքացին, որն ունի արդարադատության ավագից ոչ ցածր կոչում կամ մինչև նշանակումը արդարադատության ավագ սերժանտի կոչումով առնվազն երեք տարի զբաղեցրել է դատական կարգադրիչի պաշտոն: Դատական կարգադրիչի պաշտոնում նշանակվելու դեպքում քաղաքացուն շնորհվում է արդարադատության կրտuեր uերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դաuային աuտիճանին, որակավորման դաuին) համապատաuխանող կոչում:

3. Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոuտիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպեu նաև արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատաuխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին uահմանվում է քրեակատարողական ծառայության համար կառավարության կողմից սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։