Հոդված 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`
Հոդված 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զորամասին մարտական դրոշ և շքանշաններ հանձնելու կարգը».
2) 3-րդ մասի երկրորդ նախադասության «տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը» բառերը փոխարինել «տրվում է նաև մարտական դրոշի վկայագիրը» բառերով.
3) 8-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարտական դրոշը հանձնողն ընթերցում է մարտական դրոշի վկայագիրը, որից հետո մարտական դրոշը և մարտական դրոշի վկայագիրը փոխանցում է զորամասի հրամանատարին:».
4) 9-րդ մասի առաջին նախադասության «պահպանագիրը» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով.
5) 17-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջև ընթերցում է զորամասը շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, որից հետո հրամանագիրը և շքանշանի վկայականը հանձնում է զորամասի հրամանատարին, իսկ շքանշանն ամրացնում է մարտական դրոշին:».
6) 19-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված դեպքում ընթերցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգևատրելու մասին, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանը` զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին:».
7) 21-րդ մասի երկրորդ պարբերության «պահպանագրում» բառը փոխարինել «մարտական դրոշի վկայագրում» բառերով.
8) 22-րդ մասում`
ա. երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունների «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով,
բ. հինգերորդ պարբերության «նրանց պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշների վկայագրերը» բառերով.
9) 32-րդ մասի առաջին պարբերության «նրա պահպանագիրը» բառերը փոխարինել «մարտական դրոշի վկայագիրը» բառերով: