Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվում գոյացած միջոցներն օգտագործվում են լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի), լիազոր մարմնի աշխատողների խրախուսման և համակարգի զարգացման, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ուղղությունների համար:

Լիազոր մարմնի խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են լիազոր մարմնի խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի համալրմանը։

Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։