Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 32-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-01-22-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

18 հունվարի 2018 թվականի N 2

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 32-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրության 32-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգի և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի` Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ միջոցառման «Վերջնաժամկետ» սյունակում «2017 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2020 թ. դեկտեմբեր» բառերով.

2) 3-րդ միջոցառման «Վերջնաժամկետ» սյունակում «2017 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2018 թ. դեկտեմբեր» բառերով.

3) 4-րդ միջոցառման «Վերջնաժամկետ» սյունակում «2017 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2018 թ. դեկտեմբեր» բառերով.

4) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ միջոցառումների «պատասխանատու պետական մարմին» սյունակում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.

5) 2-րդ միջոցառման «պատասխանատու պետական մարմին» սյունակում «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. հունվարի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։