«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 12418023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
29 դեկտեմբերի 2017 թ.
N 462-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 229-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 19-ի «Փոխանցված հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 229-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Վ. Հարությունյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. դեկտեմբերի 29-ի
N 462-Ն հրամանի
«Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հուլիսի 19-ի
N 229-Ն հրամանի
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տրվում է առ այն, որ վերակազմակերպման գրանցման օրվա՝ «___»_________________20______ թվականի դրությամբ վերակազմակերպման
արդյունքում___________________________________________________________ -ի կողմից
(իրավանախորդ կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ)
______________________________________________-ին փոխանցված գումարները կազմում են`
(իրավահաջորդ կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ)
Հարկային պարտավորություններ՝
Հարկատեսակ/ վճարատեսակ Հաշվետու ժամանա-կաշրջան Ներմուծման ամսաթիվ Հարկի/վճարի գումար Հարկի/վճարի վճարման վերջնա-ժամկետ Տույժ հաշ-վարկման ենթակա օրերի քանակ Ստուգման ակտի կազմման ամսաթիվ Ստուգման ակտի մուտքա-գրման ամսաթիվ
Բյուջե Համակարգի զարգացման ֆոնդ
Հարկատեսակ/ վճարատեսակ Տույժ Տուգանք
Բյուջե Համակարգի զարգացման ֆոնդ Բյուջե Համակարգի զարգացման ֆոնդ
Դեբետային մնացորդ Սահմանված չափից ավել վճարած գումարներ Միասնական հաշվում առկա գումար
Ավելացված արժեքի հարկ Ակցիզային հարկ
Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու ___________________ հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչություն
______________________ հարկ վճարողների
հարկային տեսչություն-վարչության պետ` ________________
(ստորագրությունը) ________________ (անունը, ազգանունը)
«___» _____________ 20 թ.
* Միայն դրամական միջոցների առկայության դեպքում են նշվում դրանց վերաբերյալ տվյալները:
Առձեռն ստացել եմ տեղեկանքի օրինակը:
Հարկ վճարող` ________________
(ստորագրությունը) ________________»: (անունը, ազգանունը)