Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-27-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 14. Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 14. Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները

1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.

3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.

4) զերծ մնալ դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.

5) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի.

6) զերծ մնալ քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ.

7) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է դնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը.

8) հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց.

9) ձեռնպահ մնալ որևէ մեկից նվեր կամ այլ գույքային առավելություն ընդունելուց կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալուց, եթե դա ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, պահպանել դատավորի՝ նվեր ընդունելու սահմանափակումներին վերաբերող սույն օրենքով նախատեսված կանոնները:

2. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝

1) պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջները.

2) լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց.

3) բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ.

4) հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե.

5) թույլ չտալ շահերի բախում, բացառել իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն.

6) արդարադատության իրականացումից զատ, այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

7) դատական նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով.

8) չմիջամտել ձայնագրման համակարգի աշխատանքին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։