Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-29-ից մինչև 2019-04-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 13. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը

գործել է մինչև 2019-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 13. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը Սահմանադրական դատարանի դատավորի` սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումն է։

2. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է Սահմանադրական դատարանը սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները դատավորի կողմից խախտվելու հիմքով այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո:

4. Սահմանադրական դատարանի դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։