Գլուխ 9 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
Հոդված 87. Դատական ծառայությունը և դատական ծառայողները
Հոդված 87. Դատական ծառայությունը և դատական ծառայողները
1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, դատական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները դատական ծառայողներ են:
2. Սահմանադրական դատարանում դատական ծառայության վրա տարածվում են դատական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքներն այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին: