Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-18-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 22. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողներին ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-31-Ն)

1. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում պետք է ներառվեն նաև առնվազն հետևյալ պահանջները.

1) հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված աուդիտորի որակավորում և աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական և դրանց հավասարեցված ստորաբաժանման ղեկավար պաշտոնների խմբում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած աուդիտորի որակավորում և աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական և դրանց հավասարեցված ստորաբաժանման ղեկավար պաշտոնների խմբում նվազագույնը չորս տարվա աշխատանքային ստաժ:

2. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողները և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողներն առնվազն երեք տարին մեկ անցնում են վերապատրաստում` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրով սահմանված կարգով:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։