Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2024-06-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԸՆԹԱՑԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 25. Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը

գործել է մինչև 2024-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը

1. Յուրաքանչյուր տարի հաշվեքննիչ պալատը հաստատում է գործունեության ծրագիրը մեկ տարվա համար՝ հաշվեքննիչ պալատի նախորդ գործունեության ծրագրի ավարտման ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ։

2. Գործունեության ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

1) պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման հաշվեքննություն.

2) հաշվեքննություն՝ ըստ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ կազմված հաշվեքննության առարկայի, հաշվեքննվող օբյեկտի, հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման.

3) հաշվեքննիչ պալատի ներքին գործընթացների ծրագիր` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման, որակի կառավարման համակարգին, անձնակազմի կառավարմանն ու վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը և սույն օրենքով հաշվեքննիչ պալատին վերապահված այլ հարցեր:

3. Հաշվեքննիչ պալատն իրավասու է գործունեության ծրագրի 2-րդ մասում իրականացնելու հիմնավորված փոփոխություն և (կամ) լրացում՝ գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ: Դրա վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Գործունեության ծրագրի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ծրագրային կետի կատարումը տվյալ տարում չավարտվելու դեպքում տեղափոխվում է հաջորդ տարի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։