Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-10-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 21. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը

գործել է մինչև 2018-10-27Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը

1. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարչական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով: Հիմնարկի հիմնադրի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է հաշվեքննիչ պալատը:

2. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գործում են հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ, հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

3. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքները համալրվում են, ինչպես նաև վերջիններիս ներկայացվող պահանջները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը, որը նշանակվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։