Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-10-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 22. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող ծառայողներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2018-10-27Բացել ARLIS-ում

Հոդված 22. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող ծառայողներին ներկայացվող պահանջները

1. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող ծառայողների պաշտոնների անձնագրերում պետք է ներառվեն նաև առնվազն հետևյալ պահանջները.

1) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված աուդիտորի որակավորում և աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող և դրանց հավասարեցված ստորաբաժանման գլխավոր պաշտոնների նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած աուդիտորի որակավորում և աուդիտորի կամ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող և դրանց հավասարեցված ստորաբաժանման գլխավոր պաշտոնների նվազագույնը չորս տարվա աշխատանքային ստաժ:

2. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողները և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներն առնվազն երեք տարին մեկ անցնում են վերապատրաստում` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։